Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ Google ընկերությունը մինչև տարվա վերջ կսկսի թարմ սնունդ մատակարարել ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում՝ Amazon-ի և Instacart ստարտափի հետ մրցակցության շրջանակում:
Սննդի առաքման ծառայությունը կգործարկվի Սան Ֆրանցիսկոյում, իսկ ավելի ուշ կփորձարկվի ևս մեկ ամերիկյան քաղաքում, հայտնել է Google Express-ի գլխավոր տնօրեն Բրայն Էլիոթը:
Ավելի վաղ Google-ի այդ ստորաբաժանումն արդեն զբաղվել է մի շարք ապրանքների, այդ թվում՝ երկար պահվող մթերքի առաքմամբ։