«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ղեկավարության սիրտը շահելու համար «Հայ հեղափոխական դաշնակցություն»-ը ստիպված է եղել իր խմբակցության անդամին, իսկ ավելի կոնկրետ՝ Արծվիկ Մինասյանին լռեցնել: Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Մինասյանը հարցազրույցներից մեկում քննադատել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի Կառավարությանը:
Ի վերջո, ամեն ինչ ավարտվել է նրանով, որ արդեն երկու ամսից ավել է՝ Արծվիկ Մինասյանը հրաժարվում է լրագրողների հետ շփվել և որևէ հարցի պատասխանել: Իսկ ՀՀԿ-ականներն էլ ցնծում են իրենց հաղթանակից, որովհետև ևս մեկ անգամ համոզվել են, որ 125-ամյա կուսակցության համար իշխանական տաքուկ անկյունն ավելի կարևոր է, քան բարձր վարկանիշ ունեցող կուսակցականի հեղինակությունը: Պատմական այդ կուսակցությունում պատրաստ են անգամ իրենց կուսակիցների բերանը «կարել»:
Իսկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Երկիր մեդիայի. եթերում հայտա-
րարեց, թե Արծվիկ Մինասյանի հետ կապված որեւէ խնդիր չկա, «նա մեր գործընկերն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում