«ՀՀԿ-ական գործարար պատգամավոր, «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի՝ Բուռնաշի գործերը, բոլորը գիտեն, որ վատ են: Նրա նկատմամբ հարկային մեծ տուգանքներ դրվեցին, ապա տոնավաճառի սնանկացման գործընթաց սկսվեց, աշխատակիցներ կրճատվեցին:
Հիմա տոնավաճառի մեծ մասը դատարկ է, շաբաթվա մեջ 3 օր չի աշխատում: Սակայն Գալուստ Սահակյանի աներձագին, բնական է, որ մինչև վերջ չեն սնանկացնելու, և այժմ, մեզ հասած տեղեկություններով, նրա փրկության ծրագիր է մշակվում:
Քաղաքական վերնախավը որոշել է, որ Երևան քաղաքի մի քանի տոնավաճառներ պետք է տրամադրվեն Աղաբաբյանին՝ «Հրազդան» տոնավաճառի վիճակը բարելավելու համար»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: