Մամուլի տեսություն 

Ես այդ գործով չեմ զբաղվում. Սուրիկ Խաչատրյանը՝ եղբոր նկատմամբ հարուցված քրգործի մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հարցին, թե արդյոք իր եղբայրը՝ Սեյրան Խաչատրյանը, իսկապես մեղավոր է Գորիսի Սդղլի գյոլ տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած ծեծկռտուքի համար, պատասխանեց, թե ինքը որևէ բան չի ցանկանում խոսել:

Հիշեցնենք, որ նշված ծեծկռտուքի փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Ս. Խաչատրյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 113-րդ հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը: Նրան սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում: «Ես այդ գործով չեմ զբաղվում, այդ գործով իրավապահներն են զբաղվում, ինձ ինչու եք այդ հարցերն ուղղում»,-տարակուսեց Սյունիքի մարզեպտը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նույն շարքից