Հյուսիսային պողոտայի ստորգետնյա հատվածում «Տաշիր գրուպի» կողմից կառուցվող առևտրի և զվարճանքի կենտրոնը՝ «Տաշիր-սթրիթը», կբացվի տարեվերջին, «Հրապարակ»-ին տեղեկացրել է ընկերության աշխատակիցներից մեկը։ Շինարարությունը դեռ շարունակվում է, այժմ բուտիկների ներքին հարդարման աշխատանքներն են ավարտին հասցնում։
Թերթի զրուցակիցը հայտնել է, որ այնտեղ գործելու են խանութ-սրահներ, առևտրի կենտրոններ, գրասենյակային տարածքներ, որոնք այնուամենայնիվ, մի խնդիր են ունենալու՝ ցածր առաստաղներ։ Սակայն արդեն իսկ վարձակալողներ կան, 1 քառակուսի մետրը 50-60 հազար դոլարով: