«Ինչպես հայտնի է, Բելառուսի Գրոդնո քաղաքում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը առաջարկել էր ԵՏՄ շրջանակներում ապրանքաշրջանառության փոխադարձ հաշվարկներն իրականացնել ռուբլով։ Երեկ ողջ օրը ՀՀԿ-ականները փորձում էին արդարացնել Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը։ Ըստ նրանց՝ վարչապետը նկատի է ունեցել ռազմավարական նշանակության ապրանքները, իսկ ավելի կոնկրետ՝ էներգակիրները՝ գազ, բեզին, դիզվառելիք»։ Այս մասին գրում է «Ժողովուրդը» -ը:
«Ժողովուրդի» հարցմանն ի պատասխան՝ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը ևս ասել է, որ հայտարարությունը նախևառաջ վերաբերում է էներգակիրներին։
«Ստացվում է, որ ՀՀ Կառավարությունում կարծում են, թե ռուսները կհամաձայնեն ՀՀ արտահանվող ապրանքը ռուբլով հաշվարկել, իսկ Հայաստանից ՌԴ արտահանվող ապրանքները՝ դոլարով։ Բայց դժվար թե ռուսներն այդքան «հարիֆ» լինեն: Ամեն դեպքում սպասենք հնչեցված հայտարարության արձագանքներին»,- գրել է թերթը։