Interfax.ru կայքի փոխանցմամբ՝ Apple ընկերությունը երեկ Սան Ֆրանցիսկոյում ներկայացրեց իր նոր ապրանքները՝ Apple Watch ժամերը, iPad Pro պլանշետը, ինչպես նաև iPhone 6S և iPhone 6S Plus սմարթֆոնները:
Apple ընկերության գլխավոր տնօրեն Տիմ Կուկը հայտարարել է, որ «խելացի ժամացույցները» արդեն փոխել են 94 տոկոս մարդկանց կյանքը և օգտատերերը շատ գոհ են իրենց ժամացույցներից: