Մամուլի տեսություն 

Հրանտ Մարգարյանը հորդորել է Արծվիկ Մինասյանին դադարեցնել «լռության ուխտը». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս տեղի է ունեցել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի և ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հանդիպումը, որի հիմնական նպատակը եղել է դաշնակցական պատգամավորին համոզելը, որ նա փոխի լռելու իր որոշումը:

Մարգարյանը պատգամավորին հորդորել է դադարեցնել «լռության ուխտը» և վերադառնալ ակտիվ գործունեությանը:

Մեր տեղեկություններով՝ Ա. Մինասյանը խոստացել է առաջիկա ԱԺ քառօրյայում նոր Սահմանադրության նախագծի քննարկման ժամանակ հանդես գալ ելույթով և ներկայացնել իրենց դիրքորոշումը, թե ինչու է ՀՅԴ-ն այդ փոփոխությանը դեմ, և դեռ ինչ թերություններ ունի ներկայացված փաստաթուղթը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նույն շարքից