Մամուլի տեսություն 

Գևորգ Կոստանյան-Աղվան Հովսեփյան գզվռտոցի պատճառով քաղաքացիներն օրեր են մաշեցնում կալանավայրում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը բավականին հաճախ ահազանգեր է ստանում այն մասին, որ ՀՀ այս կամ այն քաղաքացին ընկել է իրավապահ համակարգի շրջապտույտի մեջ և անիմաստ քաշքշուկների արդյունքում իր օրերն է մաշեցնում կալանավայրում:

Պատճառն այն է, որ մի կիսագրագետ քննիչ վերցնում ու կալանավորման խարխուլ հիմքերով միջնորդությամբ դատարան է մտնում ոչ այնքան ծանր մեղադրանքով մի գործով: Դատավորն էլ դատախազի ու քննիչների հետագա մեղադրանքներից խուսափելու համար՝ բավարարում է միջնորդությունը, մարդուն կալանավորում են, հետո քննիչները սկսում են դատախազների հետ իրար «միս ուտել», միմյանց մեղադրել քննությունը ոչ օբյեկտիվ վարելու, քննության վրա ազդելու մեջ և այդպես օր մաշեցնելով՝ քաղաքացուն տևական ժամանակ զրկում են ազատությունից:

Շատ դեպքերում քաղաքացիները նախաքննության ավարտից հետո դատարաններից ազատ են արձակվում, քանի որ ծանր հանցանք չեն գործել: Բայց նախաքննության ընթացքում ստիպված են լինում կալանքի տակ մնալ, ընդ որում, բավականին երկար ժամանակով և որպես դիտորդ հետևել քննիչ-փաստաբան գզվռտոցին: Ընդ որում, այդ հակամարտությունը թելադրվում է ամենավերևից՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի կողմից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նույն շարքից