Մամուլի տեսություն 

«Գրիբոյեդով» ակումբը ՀՀ-ում այևս չի գործելու. «Հայկական ժամանակ»

««Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության տնօրեն, Կրեմլի գլխավոր պրոպագանդիստ Դմիտրի Կիսելյովի հիմնած «Գրիբոյեդով» ակումբը Հայաստանում կազմաքանդվել է: Ակումբի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 8-ին:

Երեկ մեր թղթակիցը սույն ակումբի ամենաակտիվ անդամ, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին հարցրել է, թե երբ է տեղի ունենալու «Գրիբոյեդով» ակումբի հաջորդ հանդիպումը: Նա պատասխանել է. «Այդ ակումբը գործում է Ազգային ժողովում, Հերմինե Նաղդալյանի «թամադայությամբ»: Իսկ ես այս գումարման խորհրդարանի հետ որևէ առնչություն չունեմ, և  իհարկե, տեղեկություն չունեմ»:

Այնինչ, դեռ հուլիսի 13-ին Հովհաննիսյանը մեզ հայտնել էր, որ գրիբոյեդովցիները կհանդիպեն սեպտեմբերին: Տեղեկություններ կան, որ այդ ակումբը ՀՀ-ում այլևս չի գործելու»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նույն շարքից