Ֆեյսբուք 

Այս Բաղրամյանն արդեն մերը չէ

Այս Բաղրամյանն արդեն մերը չէ... Այլ էր հուլիսյան Բաղրամյանը՝ ռոմանտիկ, ասպետական, խանդավառ, ջահելական, հավատով լի, ազատաբաղձ ու ազատատենչ... Խինդի էր նման, չնայած հիմքում պայքարն էր, կռիվն էր ընդդեմ թալանի և հանուն արդարության...

Հիմա ուրիշ Բաղրամյան է՝ մի քիչ կոպիտ ու գռեհիկ, արկածախնդիր, դեպի բռնի ուժը միտվող, ասպետականությունից ու ազնվականությունից հեռու... Այս Բաղրամյանը մի քիչ քուչի է նման: Մենք գիտեինք, թե ինչ է ուզում հուլիսյան Բաղրամյանը: Հիմա չգիտենք... Հիմա վախենում ենք, որ հուլիսյան թռիչքը վերածվի գետնաքարշ գռեհկության...

Ո՞վ փոխեց այս տղաներին, ի՞նչը նրանց փոխեց:

Փառքի գայթակղությանը չդիմացա՞ն, թե՞ հուշաթերթիկներ հայտնվեցին...

Նույն շարքից