Մամուլի տեսություն 

Հակոբ Ղազանչյանը տիկնոջ հետ հայտնվել է ֆինանսական սկանդալի կենտրոնում. «168 ժամ»

«Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Հայաստանի Թատերական գործիչների միությունը սնանկ է ճանաչվել, իսկ միության շենքը գրավի տակ է: Ըստ տարածված լուրերի՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել ընթացիկ տարվա հուլիսի 17-ին: Պարտատերերի առաջին ժողովը նշանակված է սեպտեմբերի 20-ին՝ նույն դատարանի շենքում:

Մենք հեռախոսազրույց ունեցավ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հարություն Ղարիբյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց լուրերն այն մասին, որ Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի կինը՝ Լարիսա Ղևոնդյանը, բնակարան գնելու նպատակով «Առէքսիմբանկից» 80.000 դոլար արժողությամբ վարկ է վերցրել և վճարում չի կատարել:

 

Այս պահի դրությամբ չվճարված պարտքի գումարը կազմում է 130.000 դոլար, որի արդյունքում վերոհիշյալ բանկը դատական հայց է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել պարտապաններին՝ Հակոբ Ղազանչյանին, վերջինիս տիկնոջը՝ Լարիսա Ղևոնդյանին, ինչպես նաև՝ «ՀԳԹՄ թատրոն» ՍՊԸ-ին: ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հարություն Ղարիբյանը մեզ հետ զրույցի ընթացքում տեղեկացրեց, որ վարկային պարտավորությունների դիմաց երաշխավորներ են կանգնել ինչպես՝ Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, այնպես էլ «ՀԳԹՄ թատրոն» ՍՊԸ-ն, վարկի դիմաց գրավադրվել է Ղազանչյանի տիկնոջը պատկանող բնակարանը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լուսանկարնը՝ bravo.am

Նույն շարքից