Մամուլի տեսություն 

Ռուստամ Գասպարյանի որդու գործը կարճել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն քրեական գործը, որով ժամանակին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդուն՝ Ռոմա Գասպարյանին, պարզվում է՝ կարճվել է:

Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 30-ին հարուցված քրեական գործի շրջանակում պատգամավորի որդուն մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Իսկ 2014թ. հուլիսի 7-ին դատարանը Ռոմա Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Իհարկե, հետագայում՝ երկու ամիս անց, նրան ազատ էին արձակել, բայց քրեական գործի քննությունը չէր դադարեցվել, քանի որ ԲՀԿ-ն դեռ ամբողջությամբ չէր նահանջել: Սակայն երեկ Քննչական կոմիտեից «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան ասացին, որ նշված քրեական գործը կարճվել է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից