Ֆեյսբուք 

Լրիվ ցիրկ դարձավ. Արդարադատության նախարարը հիմա էլ ասում է, թե հագուկապի համար չի ազատել գեղեցիկ օգնականին

Լրիվ ցիրկ դարձավ։ Արդարադատության նորանշանակ նախարարը հիմա էլ ասում է, թե հագուկապի համար չի ազատել գեղեցիկ օգնականին, մամուլը սուտ է գրել, օգնականն ինքն է դիմում գրել ազատվել... Ստացվում է, երկու օր է մամուլը հերյուրանք է տարածում, ու այդ ընթացքում ոչ նախարարը, ոչ էլ օգնականը ժամանակին չեն հերքում գրվածը ու էլի մամուլն է մեղավոր։ Նախարարի կողմից Աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտումն էլ ներկայացվեց «իր դիմումի համաձայն» ձևակերպումով։ Ավելի խելոք չէր լինի՞, որ հենց ամենասկզբից ասեր, որ ինքը իր հետ նախարարություն է տանում իր աշխատաոճին քաջածանոթ օգնականներ, քան թե անհամոզիչ կռուտիտը։ Ի վերջո, հիմա էլ ստացվում է, որ մարդը մեկ ժամ ֆիզիկապես ներկա գտնվելով նոր նախարարի տարածքում անհապաղ որոշել է ազատման դիմում գրել, ինչը նույնպես Արփինեի օգտին չէ...

Նույն շարքից