Այսօր պարզ դարձավ, որ Բաքու չի վերադառնալու նաև Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան ատաշե (կան կայքեր, որ նշում են՝ հյուպատոս) Նահիդ Ջաֆարովը... Նա հրաժարվել է վերադառնալ Ադրբեջան և իր մյուս չվերադարձած գործընկերների պես երևի քաղաքական ապաստան խնդրի... Շատ ծիծաղելի մեկնաբանություն են արել այս առթիվ Ադրբեջանի ԱԳՆ-ում... Լրագրողներին այս գերատեսչության մամլո ծառայությունից հայտնել են, որ իրենք այդպիսի անուն ազգանունով աշխատակից ՉՈՒՆԵՆ, չնայած նրան, որ ԱԳՆ-ի կայքում այդպիսի անուն ազգանունով աշխատակից ԿԱ... Է. Մամեդյարովը երևի ՀԵՏԻՆ թվով է նրան կրճատել, որ խայտառակ չլինի կամ էլ արդեն ՀՈԳՆԵԼ է փախուստի դիմած և Ի. Ալիևի վարչակազմին քննադատող դիվանագետների արարքների համար պատասխանել... Այս տարի սա պաշտոնապես արդեն չորրորդ դիվանագետն էր, ով հրաժարվում է վերադառնալ Բաքու...
Հիշեցնեմ, որ հունիսի սկզբին Եվրամիությունում Իսլամական համագործակցության կազմակերպության առաքելության ղեկավար Արիֆ Մամեդովի ֆեյսբուքյան գրառման հետևանքով և դա հավանության(լայքելու) պատճառով մեծ սկանդալ էր Բաքվում... Արիֆ Մամեդովը հրաժարվեց վերադառնալ Բաքու և մնաց Բրյուսելում՝ քաղաքական ապաստան խնդրելով Բելգիայում... Իսկ մի քանի օր առաջ հրաժարվեցին Բաքու վերադառնալ Ավստրալիայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակից-դիվանագետներ՝ Ֆարիդ Սուբխանվերդիևը և Անար Հասանովը... Վերջինս խայտառակ փաստեր էր հրապարակել Կանբերայում Ադրբեջանի դեսպան Ռովշան Ջամշիդովի բիզնես գործունեության մասին, ով ըստ Ա.Հասանովի դեսպանատան գումարները «պտտեցնում» է ծխախոտի և ալկոհոլի վաճառքի ոլորտներում...
Հետաքրքիրն այն է, որ մինչ դիվանագետների այս մասսայական փախուստը Ի. Ալիևի աշխատակազմի վերահսկողության տակ գտնվող մի քանի ԶԼՄ-ներ խիստ քննադատության սկսեցին ենթարկել Է. Մամեդյարովին... Իսկ այդ սկանդալներից հետո Ալիևի գրպանային քաղաքագետներից՝ Էլհան Շահինօղլուն ընդհանրապես առաջարկեց պաշտոնազրկել Է. Մամեդյարովին, եթե վերջինս ինքնակամ չլքի պաշտոնը...
Նույն Է.Շահինօղլուն այսօր էլ խիստ քննադատեց Ադրբեջանի ԱԳՆ-ին՝ «սև ցուցակում» ընդգրկված Լ. Արոնյանին և Հ. Մխիթարյանին Ադրբեջան այցելելու իրավունք տալու համար... Է.Շահինօղլուն շատ ՃԻՇՏ հարցադրում է անում. «Արտասահմանցիները կարող են ասել, եթե Արոնյանին և Մխիթարյանին կարելի է ԱՆԱՐԳԵԼ Հայաստանից այցելել Լեռնային Ղարաբաղ, իսկ հետո էլ Ադրբեջան, մենք ինչո՞վ ենք նրանցից պակաս... «Շատ ճիշտ է մտածում Շահինօղլուն և ապացուցում, որ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ դեպքում ոչ միայն տխրահռչակ «սև ցուցակում» հայտնվածները կարող են այցելել Ադրբեջան, այլև ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԸ...
Սև ամպեր են կուտակվել Է. Մամեդյարովի գլխին...
Հերթական դիվանագետի փախուստն Ադրբեջանի արտգործնախարարությունից