Ֆեյսբուք 

Ռուբինյանց փողոցի դեպքը ևս, ըստ էության, դժբախտ պատահար է

Կներեք էլի, որ խառնվում եմ, բայց օրեկան Հայաստանում բազմաթիվ զոհեր են, ցավոք, գրանցվում ավտովթարների ու դժբախտ պատահարների հետևանքով:

Ռուբինյանց փողոցի դեպքը ևս, ըստ էության, դժբախտ պատահար է, սակայն համացանցի քննարկման թեման ոչ թե բուն ավտովթարն է, այլ այն, թե ինչ մեքենայով ու գոլդ համարանիշով է եղել սույն ցավալի դեպքի մասնակից վարորդը, նույն ինքը՝ քաղաքապետարանի ինչ որ մի պաշտոնյա: Թերևս ճիշտ կլիներ մեր պաշտոնյաների ունեցվածքն ու վարքը քննարկեինք առավել տեղին ժամանակ, անգամ դատարաններ քարշ տայինք բոլոր նրանց, ում ունեցվածքի մեջ կասկածելի ծագման կապիտալ կա, սակայն այս դեպքում, կներեք, ինձ համար միևնույնն է, թե պատահարից զոհված մարդը շքեղ մեքենայի, թե Ժիգուլիի բախումից է մահացել: Տեղի է ունեցել դժբախտ դեպք, ընդհատվել է մարդու կյանքը, խեղվել՝ նրա ընտանիքի ու վթարի հեղինակի ճակատագիրը:

Եվ բերեք ծայրահեղությունների մեջ չընկնենք՝ Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարն էլ է դժբախտ պատահար՝ անդառնալի հետևանքներով, շքեղ Լեքսուսներինն ու Զապորոժեցի վարորդների մասնակցությամբ վթարներն էլ: Մի դեպքում մենք ողբերգությունը մեկնաբանում ենք առավել հումանիստական կոչերով, մի դեպքում՝ ըստ ճաշակի, մեկ այլ դեպքում չնկատելու ենք տալիս...

Դրանից, ցավոք, վթարները չեն նվազում, սակայն ավելանում են անառողջ քննարկումները...
Արդյունքում կրկնակի ցավ ենք պատճառում զոհերի հարազատներին, ովքեր համացանցային խրախճանքում դառնում են շահարկման թեմա...

Նույն շարքից