Ֆեյսբուք 

Սևանի մայրուղու վրա տասնյակներով մարդիկ են մահանում, ինչի՞ եք սուս մնում

Ի՞նչ եք թողել ինչ եք քննարկում: Վերնանցում չկա, դրա համար մարդ ա մահանում: Ասենք, որ ամեն տարի Սևանի ու այլ գլխավոր մայրուղիների վրա տասնյակներով մարդիկ են մահանում, ընտանիքներ, երեխաներ, ինչի՞ էս տիպի չեք ակտիվանում:

Թե դրանք սովորական մարդիկ են, մեղավորն էլ ճանապարհները չսարքած կառավարությունն ա, հետաքրքիր չի, որ անդրադառնաք:

Հիմա ուրիշ ա, վրաերթի ենթարկողը քաղաքապետարանում ա աշխատում, գոլդ համարներ ունի, էսիմ ինչ, դրա համար ազգովի խառնվել եք իրար:

Պարզ ա, որ վերնանցում պիտի կառուցվի, բայց էս նույն էնտուզիազմով պետական նշանակության ճանապարհների մասին էլ գրեք էլի, էս նույն ձևով դրանց պատասխանատուներին էլ քլնգեք՝ լիքը մարդու կյանք կփրկեք:


Էս դեպքի մասով էլ, թարգեք, ամոթ ա, մարդ ա մահացել, գոնե հարգեք էտ մարդկանց ցավը:
Իդեպ, Եդոյանը, իննչպես երևումա Շամշյանի նկարներում, դեպքի վայրում է եղել, սթափ վիճակում, շատերի նման չի վերկացել ու փախել, իրա վիճակն էլ նախանձելի չի:
Ցավակցում եմ երկու կողմերին էլ:

Նույն շարքից