Playground.ru կայքի փոխանցմամբ՝ Apple ընկերությունը դատարանի որոշմամբ, 2.7 մլն ԱՄՆ դոլար կվճարի Ճապոնիայի բնակչին. 57-ամյա ինժեները կարողացել է ապացուցել, որ հենց ինքն է iPod-երի վրայի փոքրիկ պտտվող շրջանակի հեղինակը:
Նա դիմել է Ճապոնիայի բարձրագույն դատարան` Apple-ից պահանջելով 83.5 մլն դոլար, գրում է РСН-ը վկայակոչելով ճապոնական Կիոդո գործակալությանը:
Ճապոնիայի Բարձրագույն դատարանը բավարարել է հայցը` Apple ընկերությանը պարտավորեցնելով ինժեներին փոխհատուցում վճարել 2.7 մլն դոլար չափով: