Սպորտ Մշակույթ 

Ռոնալդուն կնկարահանվի «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի շարունակությունում

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հնարավոր է նկարահանվի «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի երկրորդ հատվածում: Այս մասին տեղեկացնում է Dni.ru-ն:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ ֆիլմի երկրորդ մասի ռեժիսորը Մարտին Սկորսեզեն է լինելու, ով նկարահանումների համար ընտրել է Ռոնալդուի Նյու Յորքի բնակարանը:

Ֆուտբոլիստը դեմ չէ իր բնակարանը նկարահանման հրապարակի վերածելուն, սակայն պորտուգալացին խնդրել է ռեժիսորին իրեն էպիզոդիկ դեր տալ ֆիլմում:

Ֆիլմում կնկարահանվեն նաև մոդել Ալեսանդրա Ամբրոսիոն և հոլիվունյան հայտնի դերասան Չենինգ Տատումը:

Նույն շարքից