Մամուլի տեսություն 

ՓՄՁ-ները փակվում են և կշարունակվեն փակվել, եթե կառավարությունը քայլեր չձեռնարկի. «Ժամանակ»

«Հայաստանում Փոքր ու միջին ձեռնարկությունների համար ոչ բարենպաստ իրավիճակ է ստեղծվել։ ՓՄՁ-ները փակվում են, իսկ կառավարության այսօրվա քաղաքականությունը, տնտեսվարողների խոսքով, նպաստում է դրան։

«Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանը թերթի հետ զրույցում նկատեց, որ ծայրագույն բարդ վիճակ է ստեղծվել։ Ձեռներեցները բոլոր ոլորտներում դժվարությունների առաջ են կանգնել, և չկա մի ոլորտ, որը կկարողանա հանգիստ շնչել։

«Ես չգիտեմ, կառավարությունը նպատակային, հատուկ է այսպես անում, թե պատահականորեն, բայց փոքր բիզնեսը ճնշվում է»,- ասաց Ասլանյանը։ Նրա խոսքով՝ մեկ ձև կա՝ իջեցնել հարկերը, նվազեցնել հարկային բեռը և ընկերությանը թույլ տալ դիմակայել մրցակցությանը»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նույն շարքից