Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսրահում կայացել է Ferrari 488 Spider կաբրիոլետի պաշտոնական շնորհանդեսը։
Մեքենան Ferrari 488 մեքենայի ձևափոխված տարբերակն է՝ համալրված 3.9 լիտր ծավալով ու 670 ձիաուժ ուժգնությամբ 8-մխոցանի շարժիչով։
Brembo Extreme համակարգի շնորհիվ մեքենայի արգելակման ճանապարհը կրճատվել է 9 տոկոսով՝ նույն սերիայի նախորդ մոդելի համեմատ։
