Ria.ru կայքի փոխանցմամբ՝ BMW ավտոկոնցեռնի ղեկավար Հարալդ Քրյուգերը հոսպիտալացվել է գլխուղեղի կաթվածի կասկածանքով՝ Ֆրանկֆուրտում մեկնարկած միջազգային ավտոսրահում նոր մեքենաների շնորհանդեսի ժամանակ գիտակցությունը կորցնելուց հետո:
Հարալդ Քրյուգերը նոր BMW ավտոմեքենաների շնորհանդեսն է անցկացնելիս եղել, սակայն ողջույնի խոսքից հետո նա կորցրել է գիտակցությունն անմիջապես բեմի վրա։ Թիկնապահներն օգնել են նրան կանգնել և հեռացրել են բեմից։