Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է վաճառել Miss Universe Organization ընկերությունը: Հայտնի է, որ Թրամփին է պատկանում «Միսս Տիեզերք», «Միսս ԱՄՆ», «Պատանի Միսս ԱՄՆ» մրցույթների անցկացման իավունքը:
Գործարքի գինը չի հրապարակվում, սակայն նշվում է, որ միլիարդատերը հայտարարել է ընկերության վաճառքի մասին NBC Universal-ի 51% ակցիաները ձեռք բերելուց հետո: