ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանն այժմ կրկին աշխատում է Առողջապահության ազգային ինստիտուտում, որտեղ տարիներ առաջ՝ մինչ առողջապահության նախարար նշանակվելն էր աշխատել։
«Հրապարակ»-ի հետ զրույցում Դ. Դումանյանը նշել է, որ գիտական աշխատանք է գրում՝ «Առողջապահության կառավարում և կազմակերպում» թեմայով. «Ես հիմա աշխատում եմ Առողջապահության ազգային ինստիտուտում, այն ինստիտուտում, որը երկար տարիներ ղեկավարել եմ։ Այո, գիտական աշխատանքներ եմ կատարում, ասպիրանտներ ունեմ»։
Թերթի այն հարցին, թե ինչպես է գնահատում առողջապահության ներկայիս նախարարի աշխատանքը, Դ. Դումանյանը պատախսանել է. «Ես իմ կոլեգայի գործունեությունը շատ դրական եմ գնահատում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: