«Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբաններն առաջիկայում համատեղ ասուլիս կհրավիրեն։ Ինչպես հայտնի է՝ ՌԴ իրավապահները ՀՀ Քննչական կոմիտեին էին հանձնել սպանության նախաքննության՝ 9 հատորից կազմված փաստաթղթերը։ ՀՀ Քննչական կոմիտեն այդ փաստաթղթերն ուղարկել էր թարգմանության»։
«Ժողովուրդ»-ը պարզել է, որ գործի թարգմանությունն ավարտվել է, և թարգմանված հայերեն գործն ուղարկվել է կողմերին՝ ծանոթանալու համար։ Դրանց հիման վրա տուժողների իրավահաջորդների փաստաբանները մի շարք միջնորդություններ են ներկայացրել քննչական մարմին, այդ թվում միջնորդել են համալիր դատահոգեբուժական, դատահոգեբանական ու դատագենետիկական փորձաքննություն նշանակել։
«Փաստաբաններն այժմ ձեռնպահ են մնում խոսել այն մասին, թե քրեական գործի հետ ծանոթանալուց հետո ինչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել։ Նրանք խոստանոմ են այդ մասին հայտնել առաջիկայում հրավիրվելիք համատեղ ասուլիսին»,-գրել է թերթը։