Մամուլի տեսություն 

Պերմյակովի գործով նոր հանգամանքնե՞ր են ի հայտ եկել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբաններն առաջիկայում համատեղ ասուլիս կհրավիրեն: Ինչպես հայտնի է՝ ՌԴ իրավապահները ՀՀ քննչական կոմիտեին էին հանձնել սպանության նախաքննության՝ 9 հատորից կազմված փաստաթղթերը: ՀՀ քննչական կոմիտեն այդ փաստաթղթերն ուղարկել էր թարգմանության:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ գործի թարգմանությունն ավարտվել է, և թարգմանված հայերեն գործն ուղարկվել է կողմերին՝ ծանոթանալու համար: Դրանց հիման վրա տուժողների իրավահաջորդների  փաստաբանները մի շարք միջնորդություններ են ներկայացրել քննչական մարմին, այդ թվում միջնորդել են համալիր դատահոգեբուժական, դատահոգեբանական և դատագենետիկական փորձաքննություն նշանակել: Փաստաբաններն առայժմ ձեռնպահ են մնում խոսել այն մասին, թե քրեական գործի հետ ծանոթանալուց հետո ինչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել: Նրանք խոստանում են այդ մասին հայտնել առաջիկայում հրավիրվելիք համատեղ ասուլիսում»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

Նույն շարքից