Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ Լիսկային հանդիպեցինք ԵԱՀԿ գրասենյակի Հելսինկյան եզրափակիչ ակտի 40-րդ տարեդարձի միջոցառմանը։ Քրեական սկանդալների կիզակետում մշտապես գտնվող մարզպետի ներկայությունը այս կառույցի միջոցառմանը զարմանալի թվաց։«Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց՝ մի քանի գյուղերի ոռոգման խնդիրը լուծելու համատեղ ծրագիր ունեն։ Դիտարկմանը, թե մարզպետարանը չունի՞ համապատասխան բյուջե, պատմական գիտությունների թեկնածուն կարճ կապեց՝ «масло кашу не портит»։
-Պարոն Խաչատրյան Դուք հայտնի եք ընտրություններին իշխանության օգտին բարձր տոկոսներ ապահովելու գործում։ Հանրաքվեին ինչպե՞ս եք պատրաստվում։
-Պատրաստ ենք արդեն, մի մտահոգվի։ Նորմալ կլինի։
-Ասում են՝ Դուք վախի մթնոլորտ եք ստեղծել, այդ պատճառով էլ կարողանում եք բարձր տոկոսներ ապահովել։
-Էդ վախկոտ մարդիկ են տենց բաներ ասում, սյունեցիք վախկոտ չեն։ Ինձանից խի՞ պիտի վախենան, ես գե՞լ եմ, գազա՞ն եմ , խի՞ պիտի վախենան ինձանից, մարդիկ հարգում են ինձ, փոխադարձ հարգանք կա, ի՞նչ վախի մասին է խոսքը։
-Ձեր մասին միշտ գրում են, որ օրենքը շրջանցում եք…
-Ամենաշատ օրինապաշտը ես եմ։
-Շատ զարմանալի է, որ Ձեր որդին դեռ կալանավայրում է, չի՞ հաջողվում Ձեզ նրան ազատել, ի՞նչն է խնդիրը։
-Ես դրա մասին չեմ էլ մտածում, քննությունը գնում ա, կպարզվի կճշտվի, դուք էլ կտեսնեք։
-Ձեր եղբայրն էլ, որ նույն քրեական գործով անցնում է ու տեղափոխվել էր հոգեբուժարան, դուրս է գրվել, արդեն ամեն ինչ կարգի՞ն է ։
-Ո՞նց կարգին լինի, գանգի ջարդվածք ունի էդ մարդը, ժամանակ առ ժամանկ պիտի բուժում տանա։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: