«Օվացիա» պրոդյուսերական կենտրոնում դերասան Վարդան Պետրոսյանը պրոդյուսերի աշխատանք է կատարում: Այս մասին «Հրապարակին» ասել է կենտրոնի աշխատակիցը։
«Աշխատում է տարբեր նախագծերի վրա, դրանք կլինեն թատերական ներկայացումներ, այլ միջոցառումներ։ Պրոդյուսերի աշխատանքը շատ տարբեր է»,- ասել են թերթին։
Պրոդյուսերական կենտրոն մտնել չի հաջողվել։
«Վարդան Պետրոսյանի աշխատանքային գրաֆիկն այնքան հագեցած է, որ նա ազատ ժամանակ չունի, առավոտյան ժամը 8-ին գալիս է, 20։00-ին գնում։ Նրա մոտ աշխատանքը ստացվում է, դժգոհություններ չունենք»,- հայտնել են թերթին։
Ինչ վերաբերում է Վ. Պետրոսյանի հետ հանդիպելուն, պրոդյուսերական կենտրոնի աշխատակիցն ասել է, որ նա այժմ լրատվամիջոցների հետ զրուցել չի ուզում, եթե կարիք լինի, ինքն այդ մասին կհայտարարի։