Ria.ru կայքի փոխանցմամբ՝ General Motors կորպորացիան 900 միլիոն դոլար տուգանք է վճարելու ԱՄՆ իշխանություններին: Բացի այդ ընկերությունը համաձայնագիր է ստորագրելու դատական հետապնդումը դադարեցնելու մասին:
Ավելի վաղ հայտնել էին, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը անօրինական է ճանաչել General Motors ավտոմոբիլային կոնցեռնի գործողությունները, որը ժամանակին չի հայտնել ավտոմեքենաների բոցավառման համակարգում առկա թերությունների մասին, ինչը կարող էր 104 մարդու մահվան պատճառ դառնալ: Գործակալության տեղեկություններով ավտոմեքենայի դեֆեկտը կարող էր առնչություն ունենալ 124 մարդու մահվան հետ: