Ֆեյսբուք Բլոգ 

Ազգի դավաճան՝ սա է այսուհետ իր միակ կոչումն ու անունը

Վահան անունով այս երիտասարդը Ադրբեջանից քաղաքական ապաստան ա խնդրել, նրանք էլ կազմակերպել են իր տեղափոխումը ու հիմա արդեն այնտեղ է : Վաղը պատրաստվում է ասուլիս տալ... Էս տղեն ինձ ծանոթ չէր, բայց կարդացի ու իմացա որ «Ներազգային Ազատագրական Շարժում» քաղաքացիական նախաձեռնության ղեկավարն էր: Ինչ-որ լուրջ խնդիրներ է ունեցել ՀՀ-ում ու որոշել ա դիմել էս քայլին: Ես կհասկանայի եթե Ադրբեջանից ու Թուրքիայից բացի որևէ այլ երկրի դիմեր... Կասեի մարդը չի կարողանում ապրել այստեղ, լքում ա... Բայց ինչու՞ Ադրբեջան: Լսել եմ, որ ուշադրություն ա միշտ սիրել, դե գիտեր որ սենսացիա է լինելու սա... Էլ չեմ ասում վաղվա ասուլիսը... Փաստորեն ընտրել ա աստղ դառնալու էս ճանապարհը: Իրան այդ հարցում օգնել ա ադրբեջանցի պատգամավոր Ազայ Գուլիևը: Պարզ ա, որ մեծ աշխատանք են կատարել այս ամենը հաջողությամբ իրականացնելու համար ու պարզ է, որ դա ունեցել է այնպիսի նպատակ, որի համար չեն զլացել դա անել: Վահանը վաղվա ասուլիսի ժամանակ վստահաբար պետք է սենսացիոն բաներ խոսի Հայաստանի մասին... Ասելու է, որ այստեղ ապրել հնարավոր չէ, որ սա բռնապետություն է, միգուցե նաև ստիպեն ասել, որ հայերը վախենում են ազերներից, որ մեր բանակը թույլ է ու բոլորն էլ իր պես ուզում են հնարավորության դեպքում տեղափոխվել Ադրբեջան: Կընդունի Ղարաբաղի՝ օկուպացված տարածք լինելն ու ինչ ուզեն դա էլ կասի, քանի որ ինքը այլևս չունի այլընտրանք... Չունի հայրենիք, չունի ընկերներ, չունի մի գողտրիկ անկյուն էս մոլորակի վրա, որին կարող է ասել Տուն: Ազգի դավաճան՝ սա է այսուհետ իր միակ կոչումն ու անունը: Վաղվա ասուլիսը հավանաբար կլինի այն վերջին մի քանի ժամը, երբ թշնամու ուշադրության ու կեղծ ժպիտների ներքո ինքն իրեն կզգա կարևոր, կզգա Մարդ: Թե ինչպիսին է լինելու նրա կյանքը այդ ժամերից հետ՝ անկեղծ վախենում եմ նույնիսկ պատկերացնել:

Նույն շարքից