Այո, հենց այսպես է պետք փոխել հայի՝ որպես «զոհ» ձեւավորված կարծրատիպը, ինչպես դա արեց մեր քաջարի հայրենակից Մարկ Մուգալյանը: Կարծում եմ, ցեղասպանության 100-ամյա տարելիցը պետք է բոլորիս համար մի յուրահատուկ սահմանագիծ հանդիսանա, որ հավատանք վերջապես մեր ազգային ներուժին, մշտապենք չնվնվանք ու չփնտրենք կասկածելի «հովանավորների», ազատվենք հավերժ «փոքր եղբայր» լինելու անլիարժեքության բարդույթից: Փառք ու պատիվ Մարկ Մուգալյանին՝ հայը ամեն տեղ միշտ այսպես պետք է գործի՝ ուժեղ, վստահ ու անկասելի:
Դեռեւս օգոստոսի 21-ին Սորբոնի համալսարանի հայազգի դասախոս, ԱՄՆ Վիրջինիա նահանգում բնակվող Մարկ Մուգալյանը իր հերոսական արարքով հայտնի դարձավ ողջ աշխարհին: Նա առաջինն էր, ով փորձեց կանգնեցնել Փարիզ-Ամստերդամ գնացքում հայտնված ու ինքնաձիգով զինված մուսուլման ահաբեկչին: Մարկը ստացավ ծանր հրազենային վնասվածք, բայց հիմա ապաքինվում է: Այս հերոսական արարքի համար Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից Մարկ Մուգալյանը արժանացել է Ֆրանսիայի ամենաբարձր` Քաջության չորրորդ աստիճանի պարգեւի: Կարծում եմ, նա նաեւ արժանի է մեր երկրի բարձր շքանշանի, եւ հույս ունենք, որ դա չի ուշանա:
Փոխել հայի կերպարի կարծրատիպը...