Սպորտ Ֆեյսբուք 

Լիլիթ Մկրտչյանը Վրոցլավում պահպանում է առաջատար դիրքերը

Լեհական Վրոցլավ քաղաքում այս օրերին ընթանում է երկրի 9-ակի չեմպիոնուհի Քրիստինա Հոլուժ- Ռաձիկովսկայի կանանց շախմատի հոբելյանական ` 5-րդ միջազգային հուշամրցաշարը: 12հազար լեհական զլոտի (1 զլոտին հավասար է 127,68 դրամի) մրցանակային հինադրամով այս ստուգատեսին մասնակցում են 5 երկրի 10շախմատիստուհիներ,որոնք բոլորն էլ կրում են կանանց գրոսմայստերի կոչում , բացի այդ նրանցից 4-ը ունեն նաև տղամարդկանց միջազգային վարպետի, իսկ լեհուհի Մոնիկա Սոչկոն նաև տղամարդկանց գրոսմայստերի կոչում: Հուշամրցաշարի էլո ֆավորտը ռուսաստանցի Օլգա Գրիյանն (2483),որին հետևում է՝Մոնիկա Սոչկոն (2456):
Հուշամրցաշարին արդեն 3-րդ անգամ հրավիրվել և մասնակցում է նաև Հայաստանի կանանց ուժեղագույն գրոսմայստերից մեկը , տղամարդկանց միջազգային վարպետի կոչում կրող Լիլիթ Մկրտչյանը: Նա 10 մասնակիցների մեջ ունի 3-րդ անհատական վարկանիշը(2440) և հաղթողի գլխավոր հավակնորդների մեկն է համարվում:
Եվրոպայի լավագույն շախմատիստուհիների շարքին դասվող Մկրտչյանն այստեղ առայժմ իրեն գերազանց է դրսևորում ու շարունակում է իր անպարտելի հանդիպումների շարքը: Երեկ 5-րդ տուրում Լիլիթը սևերով հստակ ու հաշվենկատ գործելով Լեհաստանի ամենալավագույն շախմտիստուհու՝ Մոնիկա Սոչկոյի հետ խաղացած պարտիայում, 44-րդ քայլում խաղաղ դաշն կնքեց: Այս ոչ-ոքին թույլ տվեց Մկրտչյանին պահպանել իր դիրքերը առաջատարների խմբում:
5տուրի հետո 4 միավորով միանձնյա առաջատարը ռուսաստանցի Ալինա Կաշլինսկայան է :Մկրտչյանը նրանից ետ է մնում միայն կես միավորով ու 2-3-րդ տեղերն է կիսում լեհուհի Յոլանտա Զավադսկայի հետ:Նրանց 3 միավորով հետևում է Ռումինիան ներկայացնող Իրինա Բուլմագան:
Այսօր Լեհաստանի ժամանակով ժամը 16-ին սկսվող 6-րդ տուրի կենտրոնական պարտիայում Լիլիթը սևերով մրցելու է միանձնյա առաջատար ռուսաստանցի Ալինա Կաշլինսկայայի հետ:
Այս տուրում հանդիպելու են նաև հետևյալ զույգերը՝
Մայդան-Գաժևսկա- Գրիրա, Բուլմագա-Զավադսկա, Ֆոյշոր- Գապոնենկո, Շեպկովսկա-Հորովսկա-Սոչկո:
Պարտիաների ընթացքին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել հետևյալ հղումով:

Հուշամրցաշարի 1-5-րդ տուրերի հանդիպումները կկայանան Վրոցլավի շախմատի ակումբում ,իսկ 6-9-րդ տուրերը՝ քաղաքի կենտրոնում գտնվող B &B հյուրանոցում: Հուշամրցաշարում մրցանակային են 1-5-րդ տեղերը: Ստուգատեսի հաղթողին բաժին կհասնի ՝ 4հազար, 2-րդ տեղը գրավողին ՝ 3հազար , 3-րդին՝ 2հազար, 4-րդին՝1500, իսկ 5-րդին էլ ՝ 1000զլոտի պարգևավճար: Բացի այդ նախատեսված է նաև լավագույն պարտիայի համար սահմանված հատուկ մրցանակ ՝ 500զլոտի պարգևավճար:
Շրջանաձև մրցակարգով ընթացող հուշամրցաշարում հանգստյան օր նախատեսված չէ:Հաղթողը հայտնի կդառնա սեպտեմբերի 24-ին՝ 9-րդ տուրի ավարտից հետո:

Նույն շարքից