Հոգեբանի անկյուն 

Օրգանիզմի հավասարակշռություն վերականգնելու համար՝ մարդուն բավականաչափ հանգիստ է պետք

analitik.am

Որպեսզի վերականգնվի օրգանիզմի հավասարակշռությունը, մարդուն բավականաչափ հանգիստ է  պետք:


Մեդիտացիայի տեխնիկան, որն իրականում մեծ ջանքեր չի պահանջում, ժամանակ չի խլում, կարող է դրական արդյունք տալ և մարդուն ազատել հոգեսոմատիկ խնդիրներից: Հանգիստն ու թուլացումը, որոնք հանդիսանում են մեդիտացիայի հիմքը, արագացնում են առողջացման գործընթացը:


Մարդու օրգանիզմում կա հրաշալի ներքին դեղատուփ, որը պարունակում է բոլոր հիվանդությունները բուժող դեղորայքը: Նյարդային համակարգից եկող ազդակների միջոցով օրգանիզմն ունակ է նյութեր արտադրել, որոնք ոչ պակաս ազդեցիկ են, քան մորֆինը: Մենք կարող ենք ինքներս մեզ քնի մեջ գցել` առանց վախենալու հետևանքներից, որոնք հատուկ են քնաբերներին, կարող ենք անհրաժեշտ քանակի տրանկվիլիզատոր արտադրել, հակաբիոտիկներ և նույնիսկ կանխել քաղցկեղը:


Մարմնի ղեկավարման բանալին գտնվում է մեր գիտակցության մեջ: Ճիշտ օգտագործելով այդ բանալին` մենք կարող ենք ղեկավարել մեր օրգանիզմի ֆունկցիաները, մեր ցանկությամբ ձերբազատվել  տարբեր հիվանդություններից և պահպանել մեր առողջությունը, ընդ որում, ավելի լավ, քան գիտակցությունը շրջանցող այլ միջոցները: Եթե մարդ գոհ է իր կյանքից, եթե նա գտնվում է ներդաշնակության մեջ ինքն իր հետ, ապա նրան ոչ մի հիվանդություն չի դիպչի:

Նույն շարքից