Հոգեբանի անկյուն 

Ժլատություն և տնեսություն. որտե՞ղ է սահմանը

analitik.am

«Ես ժլատ չեմ, ես խնայում եմ»- հայտարարեց ծանոթներիցս մեկը աղջկա բողոքներից հետո , երբ վերջինս ասել էր, որ նա ժլատ է:

Ցավոք, ժլատներն ավելի շատ են մեր կյանքում, քան առատաձեռն մարդիկ: Իհարկե՛, կան դեպքեր , երբ նրանց ոչ առատաձեռն լինելն արդարացված է, դա ավելի շատ կախված է մարդու սոցիալական պայմաններից: Մարդիկ տնստեսում են իրենց գումարը՝ չունենալով բավարար գումար շքեղության համար:

 

Կան նաև այնպսիները, որոնք իրոք ապահովված են, բայց իրենց ՝ նաև մյուսներին, զրկում են բոլոր հաճույքներից: Նրանց բնորոշ է նաև բողոքել վատ կյանքից:

 

Սակայն, պետք չէ շատ խիստ դատել նման պահվածքը, քանի որ այն բացատրվում է տարբեր կերպով: Հիմնական պատճառ կարող է հանդիսանալ շրջապատը: Այսինքն, շատերը նախընտրում են թաքցնել իրենց իրական ունեցվածքի չափը, մտածելով, որ մյուսները կսկսեն հետաքրքրվել, թե որտեղի՞ց են այդ գումարները ՝ հատկապես, եթե դրանք անօրինական ճանապարհով են ձեռք բերվել:

 

Տնտեսելը անհրաժեշտություն է: Համոզված եղեք ,որ մեզնից և ոչ ոք չի կարող ընդհանրապես չխնայել: Ուղղակի պետք է հոգատար լինել ընտանիքի և ընկերների հանդեպ, պետք չէ խնայել նրանց հաշվին:

Նույն շարքից