Հոգեբանի անկյուն 

Բարենպաստ պայմանները՝ լիարժեք աշխատանքի նախապայման

analitik.am

Աշխատավայրում որպես հուզական և մասնագիտական այրման կանխարգելում կարող է ծառայել աշխատանքային կյանքի որակի պահպանումը, այսինքն ողջ արտադրական միջավայրի ազդեցությունը մարդու վրա:



Կարելի է առանձնացնել մի քանի հիմնական բաղադրիչներ, որոնք պայմանավորում են աշխատանքային կյանքի որակը.



  • Անհատական պահանջմունքները և ունակությունները բավարարող աշխատանք
 
  • Աշխատանք, որը նախագծված է այնպես, որ իրականցվի հոգեկան և ֆիզիկական նվազագույն լարվածությամբ
 
  • Անձնային և մասնագիտական աճի հնարավորություն
 
  • Աշխատանքի անվտանգ և հարմարավետ պայմաններ
 
  • Գործընկերների հետ լավ հարաբերություններ
 
  • Աշխատանքային բավարարվածություն (թե ինչպես է մարդն ինքն իր համար դա որոշում)
 
  • Աշխատանքով և անձնական կյանքով թելադրված պահանջմունքների համատեղում:
 

Տվյալ բաղադրիչների առկայությունն ու հավանական սթրեսների բացակայությունը մարդուն թույլ են տալիս առավելագույնս հարմարավետորեն և արդյունավետ զբաղվել իր աշխատանքային գործունեությամբ: 

Նույն շարքից