Հոգեբանի անկյուն 

Մանիպուլյատորին շատ խիստ մի՛ դատեք

analitik.am

Որքան շատ խոցելի կետեր ունենաք, այնքան հեշտ կընկնեք մանիպուլյատորների թակարդը: Ամաչկոտությունը, վախը, տագնապը, ագահությունը մանիպուլյատորի համար այն թելերն են, որոնք նա կօգտագործի իր շահերի համար: Որքան նեղ մտածեք, այնքան ավելի հաճախ կհանդիպեն Ձեզ շահագործող մարդիկ: Զարգացրեք ինքնավստահությունը, աշխատեք հաղթահարել Ձեր վախերը և կզգաք, թե ինչպես մանիպուլյատորներն աստիճանաբար կշրջանցեն Ձեզ: 


Մանիպուլյատորները վախենում են ուղղախոսությունից, անկեղծությունից: Նրանք մարդիկ են, որոնք նախընտրում են տարբեր բարդ կոնստրուկցիաներ, այլ ոչ թե շիտակ հարաբերություններ: Նրանց պետք են ոչ թե պարզության վրա հիմնված հարաբերություններ, այլ վերահսկում: 


Դուք նույնպես քիչ թե շատ մանիպուլյատոր եք: Բոլորն էլ մանիպուլյացիա անում են. սա ապացույց չպահանջող փաստ է: Որքան շատ բան հասկանաք ինքներդ Ձեր մասին, այնքան ավելի հեշտ կլինի հասկանալ մյուսներին: Ի՞նչն է Ձեզ դրդում մանիպուլյացիայի. մի պարզ հարց, որը հսկայական ներքին աշխատանք է պահանջում: Հետևեք ինքներդ Ձեզ, գիտակցեք այն պահերը, երբ թաքցնում եք Ձեր իրական նպատակները, երբ օգտագործում եք մյուսներին՝ դրանց հասնելու համար: Գիտակցեք, թե երբ եք անկեղծ, իսկ երբ եք խաղում՝ ասես բեմում:


Դուք կրկնում եք միևնույն ճշգրտող հարցը մի քանի անգամ՝ միևնույն հանգիստ և հարթ ինտոնացիայով: Օրինակ՝ այսպիսի մանիպուլյացիոն նկատողություն՝ «Ես կարծում էի, որ Դուք ավելիին եք ընդունակ»: Դուք կարող եք պատասխանել՝ «Ի՞նչ նկատի ունեք», «Կոնկրետ ի՞նչը Ձեզ դուր չի գալիս», «Ի՞նչը Ձեզ հանգեցրեց այդ մտքին»: Դա օգնում է կա՛մ ավարտել անհարմարավետություն պատճառող երկխոսությունը, հատկապես եթե մանիպուլյատորը պարզապես ցանկանում է «խոցել» Ձեզ, կա՛մ շփումն ավելի կառուցողական դարձնել:


Հիշեք, որ մանիպուլյացիաներից պաշտպանվելը բարդ հմտություն է: Այն պարապմունքներ և մշտական ուշադրություն է պահանջում: Իսկ եթե Դուք, օրինակ, սովորել եք որոշակի իրավիճակներում մերժել, դա ամենևին չի նշանակում, որ չի գտնվի մեկը, ով կկարողանա ազդել Ձեզ վրա: 

Նույն շարքից