Հոգեբանի անկյուն 

Ինչպե՞ս փնտրել կյանքի զուգընկեր

analitik.am

 Եթե մենք չգիտենք, թե ինչ ենք ցանկանում տեսնել, ապա չենք էլ տեսնի: Որքան հաճախ են ասում՝ “Նրա մեջ ինչ-որ բան այն չէ…”, սակայն չեն կարող ասել, թե կոնկրետ ինչը:


Վերցրեք թուղթ ու գրիչ։ Գրեք՝ “Իմ սիրելին պետք է լինի …”: Այնուհետև թվարկեք այն բոլոր հատկանիշները, որոնք կցանկանայիք տեսնել Ձեր երկրորդ կեսի մոտ: Լսե՞լ էիք այդ մասին: Եթե չեք հավատում կամ չեք արել, ապա ճիշտ ժամանակն է ստուգել: Ամենայն լրջությամբ մոտեցեք նրան, ինչ կգրեք: Մի՛ գրանցեք այնպիսի բնորոշումներ, ինչպիսիք են՝ “Ես ցանկանում եմ արքայազն սպիտակ ձիով” կամ “Երազում եմ իդեալական կնոջ մասին”: Յուրաքանչյուրի մոտ արքայազներն ու իդեալները տարբեր են: Գտե՛ք Ձերը: Դրա համար հնարավորինս մանրամասն և իրական նկարագրեք Ձեր ցանկությունները:



Սկզբի համար նկարագրեք, թե ինչպիսին պետք է լինի Ձեր կյանքի ընկերը տանը՝ ամեն օր, աշխատավայրում, կոլեկտիվում, ընկերների հետ, ինչպես է նա սիրում անցկացնել իր ազատ ժամանակը, ինչով է հետաքրքրված, ինչպես է վերաբերվում Ձեզ, երեխաներին, հարևաններին, իր և Ձեր ծնողներին, ինչպես է վարվում բարդ իրավիճակներում, ինչպես է լուծում խնդիրները, արձագանքում կատակներին, նախատինքներին, նկատողություններին… Որքան շատ մտածեք այն մասին, թե որտեղ և ինչպես է նա իրեն դրսևորում, ինչպիսի տեսք ունի Ձեր ընտրյալն, այնքան ավելի արագ կհանդիպեք նրան, ում մասին երազում եք:



Դժվար թե նման նկարագրությունն առաջին անգամից ստացվի ամենքի մոտ, հնարավոր է՝ մտորումների ու լրացումների ժամանակ պահանջվի: Մի քանի օրից վերստին կարդացեք ցանկը և եթե պետք է՝ ուղղումներ, ճշգրտումներ մտցրեք: Ամենայն հավանականությամբ, Դուք այդպես էլ չեք հանդիպի մեկին, ով 100%-ով կհամապատասխանի Ձեր բոլոր գրածներին: Այդ պատճառով անհրաժեշտ է առանձնացնել  5 հիմնական հատկանիշ, որոնք Ձեզ համար ամենակարևորն են: Եվ ևս 5-ը, որոնց հետ չեք կարողանա համակերպվել ոչ մի դեպքում:



Ի դեպ, մի՛   մոռացեք, որ իդեալական մարդ չի լինում, և պարտադիր չէ, որ Ձեր ցանկը ներառի միայն դրական կողմեր:
Յուրաքանչյուր ակամա ծանոթից հետո Դուք արդեն կգնահատեք նրան տրված չափանիշներով: Եվ երբ հանդիպեք այն միակին, Ձեզ արդեն չեն պատի կասկածները, իսկ զգացմունքները Ձեզ խաբուսիկ չեն թվա: Դուք մարդուն չեք համապատասխանեցնի պահի տակ հորինված կերպարին, ինքն արդեն կլինի նա, ում  փնտրում էիք:

Նույն շարքից