Հոգեբանի անկյուն 

Սթրեսի հիմնական պատճառները

analitik.am

Սթրեսը  մեր օրգանիզմի պատասխան ռեակցիան է այն լարվածություններին, որոնք գալիս են արտաքին աշխարհից կամ մեր իսկ ներաշխարհից։ Սթրեսի միջոցով մեր օրգանիզմը պաշտպանում է իրեն հոգեկան և ֆիզիկական ճնշումներից:


Սթրեսները լինում են հոգեբանական և ֆիզիկական:


Հոգեբանական սթրես կարող է առաջանալ ուժեղ հուզական ապրումների, դեստրուկտիվ մտքերի արդյունքում: Օրինակ՝ ինքնավստահության պակասի կամ սեփական գիտելիքների ու հմտությունների հանդեպ կասկածի հետևանքով նպատակին հասնելու անհնարինությունը  կարող է հանգեցնել հետևյալ մտքերի՝ «Կցանկանայի, բայց ես չեմ կարողանա»: Չափազանց պահանջկոտությունը սեփական անձի հանդեպ, ինչ-որ իդեալին համապատասխանելու փորձերը նույնպես կարող են հանգեցնել սթրեսի:


Ինչ վերաբերում է ֆիզիկական սթրեսներին, ապա դրանք կարող են առաջանալ հիվանդությունների, գերհոգնածության,  անբավարար քնի, ոչ ճիշտ սնվելու, ալկոհոլի չարաշահման հետևանքով։

Որքան էլ զարմանալի թվա, սակայն կյանքի անգամ դրական փոփոխությունները, ինչպիսիք են, օրինակ, պաշտոնի բարձրացումը, բնակավայրի փոփոխությունը, ամուսնությունը, նույնպես կարող են սթրեսի հանգեցնել, քանի որ օրգանիզմին ժամանակ է պետք  այդ ամենին ադապտացվելու համար:

Նույն շարքից