Հոգեբանի անկյուն 

Բոլոր դժվարությունները առօրյա խնդիներ են, ապրե՛ք երջանիկ

analitik.am

Մենք բոլորս էլ ժամանակ առ ժամանակ մեզ ձախողակ ենք զգում։  Միայն նրա համար, որ  միլիոնատեր չենք, չենք ապրում մեծ առանձնատանն ու ճոխ մեքենա չենք վարում: Սակայն, դա չի նշանակում, որ ձախողակ ենք։ Հնարավոր չէ մշտապես 100 տոկոսով հաջողակ լինել։ Դա պարզապես իրական չէ։ Կյանքն այդպիսին է՝ հաղթանակներով ու պարտություններով։ 

 

 Իսկապես հաջողություն է, երբ կարողանում ես սիրել քեզ այնքան, որ «ոչ» ասես այն ամենին, ինչը քեզ դժբախտացնում է, չի ծառայում քո նպատակներին ու քեզ ներքև է քաշում։ Իրականում, դու պետք է գնահատես այն մարդուն, ում կտեսնես հայելու մեջ յուրաքանչյուր պահի, երբ  կնայես դրան։


Բոլոր դժվարությունները, պարզապես առօրյա խնդիներ են։ Իսկ հաջողակ մարդիկ հասկանում են  դա, և նրանք ապրում են երախտագիտության զգացումով, որովհետև գնահատում են այն ամենն, ինչ ունեն։  Ոչ մի բացասական կենսափորձ երբևէ վատնված չէ, քանի դեռ սովորում ես դրանցից։  Պետք է հասկանալ, որ որքան ավելի շատ դրական էներգիա ես տալիս  մարդկանց հաղթանակներին, այնքան ավելի շատ քոնը կստեղծես։  Միակ բանը, որ կարող ես փոխել, այն է, թե ինչպես ես դրանց նայում։ Եթե կարողանաս բացասական վերաբերմունքդ փոխել դրականի, ապա դու հաջողակ ես։


Վերջապես, հասկանանք, որ իրական երջանկությունը կյանքում պարզ ու գեղեցիկ բաները նկատելու և վայելելու մեջ է։ Եթե դու երջանիկ ես, ուրեմն հաջողակ ես կյանքում։ 

Նույն շարքից