Հոգեբանի անկյուն 

Քեյթ Միդլթոնը հորդորել Է հոգ տանել երեխաների հոգեբանական վիճակի մասին

analitik.am

Քեմբրիջի դքսուհի Քեյթը հատուկ տեսաուղերձով բրիտանացիներին կոչ Է արել ավելի մեծ ուշադրություն դարձնել իրենց երեխաների հոգեբանական վիճակի վրա:


«Մենք պետք Է երիտասարդներին եւ նրանց ծնողներին օգնենք հասկանալու, որ օգնության խնդրանքը թուլության նշան չԷ: Երեխայի հոգեբանական վիճակը նույնքան կարեւոր Է, որքան որ նրա ֆիզիկական առողջությունը, եւ նույնպիսի օգնություն Է պահանջում»,- ասել Է Քեյթն ուղերձում, որը տեսագրվել Է Մեծ Բրիտանիայում Երեխաների հոգեբանական առողջության առաջին շաբաթվա առթիվ, որն անցկացնում Է դքսուհու հովանավորած՝ Place2Be բարեգործական կազմակերպությունը:    


«Ոչ ոք չի ամաչում օգնություն խնդրել երեխայի համար, երբ նա կոտրում Է ձեռքը, եւ մենք պետք Է նույն չափով պատրաստ լինենք օգնելու հուզական դժվարություններ ապրող երեխային: Մենք Ուիլյամի հետ անկեղծորեն հավատում ենք, որ վաղ միջամտությունը կարող Է կանխել հետագայում մանկական խնդիրների վերաճումը ավելի լուրջ խնդիրների»,- նշել Է դքսուհին, որն սպասում Է երկրորդ երեխային, ով պետք Է լույս աշխարհ գա ապրիլին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից