Ինչպես արդեն հայտնել ենք սեպտեմբերի 23-26-ը ՌԴ-ի Նովոսիբրսկ քաղաքում անցկացվելու է սպորտային մարմնամարզություն 1996թ թ.օլիմպիական չեմպիոն Եվգենի Պոդգոռնու մրցանակների խաղարկության հոբելյակական ՝10-րդ միջազգային մրցաշարն ,որին ըստ ստուգատեսի կազմակերպիչների տարծած տեղեկատվության պատրաստվում է մասնակցելու Ռուսաստանի, Արդբեջանի,Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Հայաստանի շուրջ 150առաջատար մարմնամարզիկ: Հայտարարվել է նաև է,որ ստուգատեսի պատվավոր հյուրերի թվում են լինելու՝ օլիմպիական չեմպիոններԵլենա Շեվչենկոն, ու Նիկոլայ Կրյուկովն, ինչպես նաև օլիմպիակակն խաղերի մասնակից Սերգեյ Խորոխորդինը:
Հայաստանի պատվիրակությունն սեպտեմեբերի 20-ից արդեն Նովոսիբիրսկում է:Սպորտային մարմնամարզության ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն հայտնեց, որ իրենք մրցավայր են մեկնել անձնապես Երևան- Նովոսիբիրսկ քույր քաղաքների հիմնադրամի տնօրեն Սամվել Աբրահամյանի անմիջական աջակցությամբ,օժադակությամբ և հրավերով, ու բացառիկ հնարավորություն են ստացել հոնկտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 1-ը Շոտլադիայի մայրաքաղաք Գլազգոյում տեղի ունենալիք սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունից առաջ ,որ նաև օլիմպիական վարկանիշային մրցաշարի կարգավիճակ ունի, ուժերի և նոր ծրագրերի վերջին փորձակումը կատարել:
Այստեղ մարզիչներ Հակոբ Սերոբյանի և Սոս Սարգսյանի ղեկավարությամբ Հայաստանը կներկայացնեն սպորտային մարմնամարզության մեր օլիմպիական հույսերը ՝ այն 3 մարմնամարզիկները որոնց վստահվել է նաև ՀՀ մարզական պատիվը պաշտպանելու տարվա գլխավոր իրադարձության ՝ Գլազգոյում հոկտեմբերի վերջին կայանալիք աշխարհի առաջնությունում: Դրանք հայտնի բազմամարտիկ ,2012թ օլիմպիական խաղերի մասնակից ,միջազգային տարբեր մրցաշարերեի հաղթող ու մրցանակակիր, Ֆրանսիայում 2015թ Եվրոպայի առաջնությնում բազմամարտում 4-րդ տեղը գրաված Արթուր Դավթյանը ,Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր, նժույգթափերի վրա վարժության 2015թ Եվրոպայի փոխչեմպիոն Հարություն Մերդինյանը և օղակների վրա վարժության աշխարհի գավաթի խաղարկության և միջազգային մրցաշարերի բազմակի մրցանակակիր Վահագն Դավթյանն են :
Մեր այս հրաշալի եռյակի ընթացիկ մրցաշրջանում ունեցած ելույթները վկայում են ,որոնք Գլազգոյում զորու են պայքարելու օլիմպիկական ուղեգրերի համար, և կարևորագույն այդ ստուգատեսին կ ջանան ներկայանալ կազմը պատրաստ և մեծ հույսերով: Նկատենք ,որ այնտեղ օլիմպիական ուղեգրի են արժանանալու բազմամարտում 1-25-րդ տեղերը գրավողներն, իսկ առաձին գործիքների վրա էլ 1-3-րդ տեղերը գրավողները:
2003թ-ից կազմակերպվող սպորտային մարմնամարզության Եվգենի Պոդգոռնու անվան մրցաշարը տարիների ընթացքում համառուսաստանյան մրցաշարից վերաճել ու դարձել է ուժեղագույն մարմնամազիկների մասնակցությամբ կազմակեպվող միջազգային ուշագրավ մրցաշարի ,ու նաև այդ պատճառով է ,որ ՀՀ ընտրանին որոշել է ստուգատեսին ներկայանալ իր հիմնական կազմով ու այստեղ փորձարկել իր մարզիկների նոր ծրագրերը:
Ըստ մրցաշարի ժամանակացույցի այսօր՝սեպտեմբերի 22-ին կավարտվի պատվիրակությունների ժամանումը Նովոսիսբիրսկ:Հաջորդ օրը՝ սեպտմբերի 23-ին տեղական ժամանակով ժամը 19-ին տեղի կունենա մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը , իսկ սեպտեմբերի 24-26-ը մեդալներ կխաղարկվեն բազմամարտւմ և առանձին գործիքների վրա վարժություններում:
Ստուգատեսի կազմակերպիչները վստահ են որ մրցաշարը ի հայտ կբերի ինչպես լավագույններին ,այնպես էլ նաև նոր անուններ: Հավելենեք նաև, որ Եվգենի Պոդգոռնու մրցանակների խաղարկության 10-րդ միջազգային մրցաշարը ընդգրկված է սպորտի ՌԴ-ի նախարարության և մարմնամարզություն ՌԴ-ի ֆեդերացիայի օրացուցային պլաններում:
Արամ Ուգուջյան