Հայկական առաջին անկախ «3-րդ ալիք» հեռուստաընկերության համահիմնադիր ու հաղորդավար Արտավազդ Եղոյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Ձախ Հարութին վաստակավոր արտիստի կոչում շնորհելու մասին…
«1970 թ.-ից նվագել ու երգել եմ Հարութի հետ: Այդքան տարիների ընթացքում նա որևէ ռաբիս երգ չի կատարել: Ընդհակառակը, նրա երգացանկում են հայ գուսանական և ժողովրդական երգերից համարյա բոլորը: Համեմատությունը չեմ ընդունում...
Ավելին ասեմ` նա ժողովրդականի է արժանի:
Իսկ եթե կուզեք` նա որևէ կոչման կարիք չունի: Նրա կոչումը ժողովուրդն է տվել....
Փորձեք 5 րոպե նրա հետ փողոց դուրս գալ, ամեն ինչ պարզ կլինի»: