Սպորտ Ֆեյսբուք 

Կասպարովը հետապնդում է առաջատարներին

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ընթանում է շախմատի՝ 8th Beirut International Open 2015 անվանումով միջազգային մրցաշարն ,որին 14երկրի 88 շախմատիստ է մասնակցում: Ստուգատեսում բավական մեծ է հայ շախմատիստների դեսանտը: Այսպես, մրցաշարում ելույթ ունեցող մասնակիցներից 9 -ը հայազգի շախատիստներ են:

Նրանց թվում են՝ 2014թ ՀՀ չեմպիոն , 34-ամյա գրոսմայստեր Տիգրան Քոթանջայանն ու Բելառուսի ուժեղագույն շախմատիստներից մեկը ՝ 47-ամյա գրոսմայստեր Սերգեյ Կասպարովն,ովքեր մրցաշարում համապատասխանաբար 5 -րդ և 6-րդ վարկանիշն ունեն ու հաղթողի հավակնորդների շարքին են դասվում: Մյուս հայազգի շախմատիսսիտնեից ամենահայտնին թերևս Լիբանանի բազմակի չեմպիոնուհի , միջազգային վարպետ,32-ամյա Քնարիկ Մուրադյանն է:

Մրցաշարի մասնակցիների թվումեն նաև Պաղեստինի ներկայացուցիչ ՝ Ռաֆի Ջիգերյան, ինչպես նաև լիբանանցիներ ՝ Ժիրայր Օկնայանը, Դանիել Պետրոսյանը,11-ամյա Հրաչ Լախոյանը, 51-ամյա Սամիր Խանջյանն ու Գևորգ Թերզյանը: Ստուագտեսի էլո ֆավորիտը Հոլանդիան ներկայացնող 42-ամյա ռուս գրոսմայստեր Սերգեյ Տիվյակովն (2611)է:

Երեկ մրցաշարում կայացան 4-րդ տուրի հանդիպումները: 3անընդմեջ հաղթանակ տոնած ու նույնպիսի արդյունք ունեցող 9 առաջատարների խմբում գտնված Քոթանջյանը սպիտակներով զիջեց Հոլանդիայի պատվիրակ, գրոսմյստեր Սերգեյ Տիվյակովին:

Առաջատարների խմբում գտնված Սերգեյ Կասպարովն էլ սպիտակներով միավոր կիսեց ադրբեջանցի գրոսմայստեր Ազեր Միրզոևի հետ: Պաղեստինի ներկայացուցիչ Ռաֆի Ջիգերյանը սևերով պարտության մատեց վրացի շախմատիստ Գեորգի Տաբաթաձեին ,իսկ լիբանացիներ Դանիլեա Պետրոսյանն ու ժիրայր Օկնայանը միչմյանց հետ խաղացած պարտիայում կիսեցին միավորը:

4տուրից հետո 4-ական միավորով մրցաշարային աղյուսակի 1-3-րդ տեղերը կիսում են Տիվյակովը , Սերգեյ Վոլկովը (Ռուսաստան), և Մանուել Վալլեսը (Ֆրանսիա):

3,5-ական միավորով նրանց հետապնդում են 4շախմատիստներ ,որոնց թվում է Բելառուսի ներկայացուցիչ Սերգեյ Կասպարովը: Իր ակտիվում 3միավոր գրանցած Քոթանջյանը զբաղեցնում է 9-րդ հորիզոնականն, իսկ լիբանանահայ շախմատիստներից լավագույն առայժմ 2,5 միավոր վաստակած Դանիելա Պետրոսյանն է:

Այսօր տեղի ունենալիք 5-րդ տուրում ՝ Կասպարովը սևերով մրցելուէ ֆրանսիացի միջազգային վարպետ Վալլեսի , Քոթանջյանը ՝ լիբանանցի միջազգային վարպետ Նաբիլ Խեչենի, իսկ Դանիելա Պետրոսյանն էլ ՝ սպիտակներով լիբանանցի ՖԻԴԵ-ի վարպետ Սամիր Սուրսոկի հետ:

Շրջանձև մրցակարգով ՝9տուրով ընթացող մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա սեպտեմբերի 27-ին ՝ 9-րդ տուրի ավարտից հետո:
Նկատենք,որ ստուգատեսում մրցանակաաին են 1-7-րդ տեղերը: Մրցաշարի հաղթողին բաժին կհասնի 2 հազար, 2-րդ տեղը գրավողին ՝ 1400, 3-րդինը՝ 1000 , իսկ 7-րդ տեղինը՝200 դոլար պարգևավճար: Կանանց մեջ լավագույն արդյունքն արձանգրած շախմատիստուհին կարժանանա հատուկ մրցանակի ՝ և 250դոլար պարգևավճարի, իսկ պատանինների մեջ էլ լավագույնը ճանաչված շախմատիստին ՝ 150 դոլար պարգևավճար:

Նույն շարքից