Գյուղատնտեսություն Ֆեյսբուք 

Գյուղացու անհեռատեսության, միամտության ու անգրագիտության արդյունքը

analitik.am

Գրելու եմ մի բան,որը միանշանակ չի ընդունվելու,բայց չգրել էլ չեմ կարող: Ամեն տարի տեսնում ենք, որ գյուղացին շատ լուրջ խնդիր է ունենում որևէ արտադրանքի արտադրության և իրացման ոլորտում, այս տարի վարունգի իրացման հետ խնդիր են ունեցել ու բացի թափելուց այլ տարբերակ չեն տեսնում:

Հարց. ինչպե՞ս է լինում: Նման բաներ լինում է այն պատճառով ,որ գյուղացին որևէ կուլտուրայի մշակմամբ սկսում է զբաղվել ոչ թե հաշվարկով ,այլ հարևանի փողերը հաշվելով: համոզված եմ անցած տարի այդ գյուղից մի 2 ընտանիք վարունգ են աճեցրել լավ գնով իրացրել են ու մի թեթև մեքենա են գնել: Վեեեերջ, հաջորդ տարի ամբողջ գյուղը ցանել է վարունգ ու 300-ից գինն իջել է 30 դրամ:

Ու մի բան էլ, եթե ցանկացած մեկը գնա իրենց գյուղ հասնի գյուղացու բակ ապրանքը փորձի գնել 70 դրամով,համոզված եղեք չի տալու ,բոլորն իրենց բակում ապրանքի գինն ասում են կրկնակի,եռակի բարձր: Ու այդ նույն 70 դրամով չվաճառող գյուղացին հաջորդ օրը գլուխը կախ բարձելու է իր մեքենան,գա ինչ-որ շուկա վերավաճառողի մոտ,խնդրի նրան նա մի կերպ 30-35 դրամով վերցնի:

Նույնը եղավ սև ալորի շոոկայում,3 տարի առաջ 700 դրամ էր մեծածախ գինը, 2 տարում մարդիկ այնքան սալորի այգիներ դրեցին ,որ հիմա 80 դրամով չեն կարողանում իրացնել: Բոլոր Այգեգործներին խնդրում էի ասելով,ընկույզ տնկեք, ընկույզը բավարարում է երկրի պահանջարկի ընդամենը 40 տոկոսը ,դրա գումարած կարող եք երկար պահել,փչացող ապրանք չի և գրեթե նույն ծախսն է նստում ինչ-որ սալորի փոքր այգի հիմնելը: Ոչ մեկ չարեց,քանի որ իրենց գյուղից մեկը շուտ ուներ վաճառել էր բերքը և սպիտակ նիվա էր գնել,գրողը տանի սպիտակ նիվա:

Հ.Գ մեկ էլ մի բան ,էդ իշխանություններին քրֆող գյուղացիների ընտրություններին կատարած ընտրական արդյունքները տեսեք 70 տոկոսից ավել ձայն են տվել գործող իշխանությանը: Մտեք ձեր աչքով նայեք,ես բան չեմ գրում:

Նույն շարքից