Երեկ բազմամարտի և առանձին գործիքների վրա որակորման մրցումներով մեկնարկեց Նովոսիբիրսկում անցկացվող սպորտային մարմնամարզության 1996թ թ.օլիմպիական չեմպիոն Եվգենի Պոդգոռնու մրցանակների հոբելյանական 10-րդ խաղարկությունը: Համառուսաստանյան ստուգատեսից այն այս անգամ վերաճել ու միջազգային բնույթ է ստացել:
Բարձակարգ մրցաշարին մասնակցում են արդեն 7 երկրի ՝ այդ թվում Ռուսաստանի, Ադրբեջանի , Հայաստանի ,Գերմանիայի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ավելի քան 120 ուժեղագույն մարմնամարզիկ: Հատկապես ուժեղագույն կազմերով են ներկայացել Հայաստանի և Ռուսաստանի պատվիրակությունները:
Այսպես, ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի (նա այս անգամ էլ մրցաշարը սպասարկող մրցավարների թվում է) և մարզիչ Սոս Սարգսյանի ղեկավարությամբ հանդես եկող ՀՀ ընտրանու առաջատարներին ու հոկտեմբերի 23-ին Գլազգոյում մեկնարկելիք աշխարհի 46-րդ առաջնությանը մասնակցել պատրաստվող Արթուր Դավթյանին ,Հարություն Մերդինյանին և Վահագն Դավթյանին լուրջ մրցակցություն է սպասվում, հատկապես ՌԴ-ի ընտրանու թեկնածուներ՝ Անդրեյ Չերկասովի , Կիրիլ Պոտապովի , Գրիգորի Զիրյանովի և Դանիլ Կազաչկովի հետ մրցապայքարում:
Առաջին օրվա փորձությունը Հայաստանի պատվիրակները փայլուն անցան ու արդարցնելով բոլոր սպասելիքներրը իրենց առջև դրված առաջադրանքրեը հրաշալի կատարեցին:
Տղամարդականց բազմամարտում բացարձակ հաղթող ճանաչվեց ու ոսկե մեդալի արժանացավ 86,9 միավոր արդյունք արձանագրած 2012թ օլինպիակիան խաղերի մասնակից Արթուր Դավթյանն ,ով իր այս ելույթով վկայեց , որ լիովին պատրաստ է Գլազգոյում 2016թ օլիմպաիկան խաղերին մասնակցելու ուղեգիր նվաճելուն:
Արթուրն իրենից ետ թողեց իր գլխավոր մրցակիցներին՝ ռուսաստանցիներ ՝ 2 –րդ տեղը գրաված Դանիլ Կազաչկովին ,ու 3-րդ հորիզոնականը զբաղեցրած Անդրեյ Չերկասովին :
Նկատենք ,որ Արթուր Դավթյանը բացարձակ հաղթող ճանաչվեց նաև այն պատճառով ,որ բոլոր 6 գործիքների վրա էլ հաղթահարելով որակավորման փուլի բոլոր արգելքները մտավ եզրափակիչ ,ու այսօր ու վաղը առանձին գործիքներ վրա վարժությունների եզրափակիչներում կարող է ևս 6 մեդալի համար պայքարել:
Հիշեցենք ,որ սա Արթուրի նմանատիպ արդեն երկրորդ նշանակալի հաջողությունն էր այս մրցաշրջանում: Նա մայիսին էլ փայլուն էր հանդես եկել Սանկտ Պետերբերգում օլիմպիկական խաղերի եռակի չեմպիոն, ռուս նշանավոր մարմնամարզիկ Ալեքսանդր Դիտյատինի գավաթի հոբելյանական՝ 15-րդ խաղարկությունում ,երբ բազամարտում արձանգրած 86,75 միավոր արդյունքով արծաթե մեդալիէր արժանացել: Մարզաձևի մեր օլիմպիական գլխավոր հույսն այստեղ բազմամարտում նվաճած պարգևից բացի առանձին գործիքների եզրափակիչներում ևս 5 մեդալ շահեց: Արթուրն իր սիրելի ու նախընտրած մրցաձևում՝ հենացատկում ոսկե մեդալ նվաճեց 15,5 միավոր ցուցանիշով, նժույգթափերում ՝14,5 արդյունքով՝ արծաթե, իսկ օղակների վրա (14,5 միավոր) զուգափայտ (14,3 միավոր) ու պտտաձողի (13,5 միավոր) վրա կատարած վարժություններում էլ արժանացավ բրոնզե մեդալի:
Արթուրը մինչ այդ էլ ապրիլին Մոնպելիեում (Ֆրանսիայում) ընթացած Եվրոպայի անհատական 6-րդ առաջնությունում բազմամարտում գրանցած 86,364 միավոր արդյուքնով գրավել էր պատավաբեր 4-րդ տեղն ու հենացատկում ևս զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը:
Երեկ իրենց սիրելի գործիքների՝ համապատասխանաբար նժույգթափերի և օղակների վրա կատարած վարժության որակավորման մրցումների ժամանակ կատարողական բարձր վարպետությամբ կրկին աչքի ընկան այս տարվա Եվրոպայի փոխչեմպիոն Հարություն Մերդինյանն ու վերջերս Բաթումում Ռուսուդան Սիխարուլիձեի մրցանակների միջազգային խաղարկությունում ոսկե մեդալի արժանացած Վահագն Դսվթյանը: Նրանք հաջողությամբ հաղթահարեցին որակավորման փուլի արգելքն ու իրավունք այսօր կայանալիք այդ 2մրցաձևերի եզրափակիչներում խաղարկելու ստուգատեսի մրցանակները:
Այսօր ապրգևներ են վիճարկվելու նաև ազատ վարժության եզրափակչում: Հիշեցնեք, որ այսօրվա 3 գործիքների վարժությունների եզրափակիչներում էլ մրցանակները խաղարկողների թվում է լինելու բազմարմարտում լավագույնը ճանաչված Արթուր Դավթյանը:
Մրցումների բարձր մակարդակով կազմակերպվածության և հոգատար վերաբերմունքի համար իրենց գոհունակությունն են հայտնել Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ու նրա օգնական Սոս Սարգսյանը: Նրանք մասնավորապես սպորտային մարմնամարզության ՌԴ-ի ֆեդերացիայի պաշտոնական կայքին՝ sportgymrus.ru-ին տված հարցազրույցում նշել են.
<Եվգենի Պոդգոռնու հեղինակությունը մարմնամարզության աշխարհում շատ մեծ է, ուստի մեծանուն մարզիկին հարգանքի տուրք մատուցելու և նրա գործունեության աջակցելու նպատակով մենք չէինք կարող չարձագանքել այսպիսի հրավերին: Մանավանդ ,որ մեզ գրավել է ռուսական ավանդական ջերմ ընդունելությունն, իսկ սիբիրցիները մեզ շրջապատել են բառացիորեն ջերմ հոգատարոթւյամբ ու ուշադրությամբ, որը մեզ համար շատ հաճելի և պատվաբեր է:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Երևան-Նովոսիբիրսկ քույր քաղաքների հիմնադրամի նախագահ Սամվել Աբրահամյանին, ով իր վրա է վերցրել բոլոր ծախսերը, և իհարկե կազմակերպիչներին, ովքեր շատ ջերմագին են դիմավորել և ստեղծել են լիարժեք մարզվելու բոլոր հնարավորությունները: Ռուսաստանի մարմնամազիկների հետ վերջերս հանդիպեցինք Բաթումում Սիխարուլիձեի մրցանակների միջազգային խաղարկության ժամանակ ,որտեղ մեր թե՛ մեծահասակները ,և թե՛ երիտասարդները իրենց գերազանց դրսևորեցին:
Մենք Պոդգոռնու մրցաշարը դիտարկում ենք ոչ թե ուժեղ մրցակիցների հետ հանդիպում, այլ աշխարհի առաջնության համար հատուկ բարդացված ծրագրերի տարրերի փորձակման հնարավորություն իրական մրցման պայմաններում>: