Սեպտեմբերի 27-ը ՄԱԿ–ի Համաշխարհային Տուրիստական Կազմակերպության կողմից ճանաչվել է որպես Տուրիզմի միջազգային օր։ Օր, որի նպատակն է խոսել տուրիզմի ոլորտի կարևորության մասին աշխարհի երկրների և քաղաքների համար, ինչպես նաև այն բացառիկ ներուժի մասին` դարձնելու մեզ շրջապատող միջավայրը ավելի լավն ու դրականը։
Օրվա խորհրդին հետևելով` շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ զբոսաշրջային ինդուստրիայի, սպասարկման ոլորտի բոլոր ներկայացուցիչներին` մաղթելով բարձր գիտակցություն, որ մենք բոլորս, որ հարթակում էլ որ լինենք, մեր երկրի, պատմության, մշակույթի, կրոնի կրողներն ու դեսպաններն ենք։
Մենք բոլորս մեր երկրի պատմության, մշակույթի, կրոնի կրողներն ու դեսպաններն ենք