Ֆեյսբուք 

Ռուսաստանն, իր քաղաքականությամբ, ակամայից նպաստում է ՆԱՏՕ-ի ընդլայմանը

Սուրեն Սուրենյանցը իր ֆեյսբուքյան էջում գրում է․


«Սառը պատերազմի» տարիներին Շվեդիան ու Ֆինլանդիան պահպանեցին բլոկային չեզոքությունը. լինելով արևմտյան աշխարհի մաս՝ նրանք մաս չկազմեցին ՆԱՏՕ-ին: Չեքոքությունը այս երկրների համար նույնսիկ դարձել էր ազգային գաղափար: Ուկրաինական ճգնաժամը, սակայն, այս երկրներին ստիպեց սերտացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ:



Ճիշտ է, նույն Ֆինլանդիայի հասարակության մեծամասնությունը այսօր էլ դեմ է երկրի եվրաատլանտյան ինտեգրացիային, բայց այս թեման արդեն քննարկվում է խորհրդարանական ընտրարշավում: Փաստորեն, Ռուսաստանն, իր քաղաքականությամբ, ակամայից նպաստում է ՆԱՏՕ-ի ընդլայմանը:

Նույն շարքից