Սպորտ Ֆեյսբուք 

Գյումրեցի պատանի շախմատիստի հաղթարշավը Պորեչում շարունակվում է

analitik.am

Խորվաթիայի Պորեչ քաղաքում սեպտեմբերի 21-ից ընթանում է 8-18 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի Եվրոպայի հոբելյանական՝ 25-րդ առաջնությունն, որի 6 տարիքային խմբերում ընդհանուր առմամբ 41երկրի 838 մարզիկ՝ 354 շխամտիստուհի , 484 շախմատիստ է հանդես գալիս: Սովորականի նման ստուգատեսին ներկայացուցչական կազմով է մասնակցում Հայաստանն, որն այս անգամ 24պատվիրակ ունի՝ 16շախմատիստ ու 8 շախմատիստուհի:

Ինչպես արդեն հայտնել ենք, մեր պատվիրակները հիմնականում հաջող են մեկնարկել և նրանցից մի քանիսը առաջատարների խմբում են ու հավակնում են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին:

Հատկապես գերազանց էին մեկնարկել ու առաջին 5-րդ տուրերում 5 անընդմեջ հաղթանակներ էին տոնել մինչև 8 և մինչև 12տարեկանների խմբերում հանդես եկող երևանցի Ռոբերտ Փիլիպոսյանն, ու գյումրեցի Մամիկոն Ղարիբյանը ,ովքեր լիովին առաջ էին շարժվում չեմպիոնական գրաֆիկով:

Առաջին անգամ նման պատասխանատու ստուգատեսի մասնակցող Ռոբերտը , ցավոք երեկ մեկօրյա հանգիստից հետո տեղի ունեցած 6 –րդ տուրում առաջին պարտությունոը կրեց: Նա սպիտակներով զիջեց Բելառուսի պատվիրակ Միխայել Նավումենկային: Չնայած կրած այս անհաջողությանը Փիլիպոսյանն իր տարիքային խմբում առայժմ ընթանում է 2-րդ տեղում , սակայն մրցաշարային աղյուսակը գլխավորող Նաումենկային հիմա զիջում էարդեն 1միավորով:

Իսկ ահա վերելքով հանդես եկող Մամիկոն Ղարիբյանը շաւրունակեց իր հաղթարշավը:Նա այժմսոտւիագտեսին մասնկցող Հայաստանի պատվիրակիներից միակն է ,ով այստեղ խաղացած իր բոլոր 6 պարտիաներում էլ հաղթանակ է տոնել: Գյումրեցի պատանի շախմատիստը բավական մոտ է իր անցյալ տարվա հաջողությունը կրկնելուն:

Հիշեցնենք, որ 2014թ-ին նա արդեն Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր մինչև 10 տարեկանների մրցաշարում:
Ղարիբյանը հիմա իր տարիքային խմբում միանձնյա առաջատարն է ու 2-3-րդ տեղերը բաժանող Հունգարիայի պատվիրակ Ալեքս Կրցուլովիչին ,ու Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալբերտ Թոմասին գերազանցում է 1-ական միավորով:

Մ18 տարեկանների խմբում առաջին 3 տուրերում 3 անընդմեջ հաղթանակներից հետո 3-րդ անընդմեջ ոչ-ոքին խաղացած 17-ամյա ստեփանակերտցի միջազգային վարպետ Մանուել Պետրոսյանն իր ակտիվում գրանցած 4,5 միավորով 1-ից տեղից նահանջեց 3-րդ հորիզոնական:

Մ14 տարեկանների խմբում 2014թ Եվրոպայի փոխչեմպիոն դարձած Արամ Հակոբյանն,ով այս անգամ նպատակ ունի ոսկե մեդալ նվաճել, առայժմ վաստակած 5միավորով 2-4-րդ տեղերն է բաժանում և առաջատարից՝ ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոյից միայն կես միավորով է ետ մնում: Այս տարիքային խմբում ՀՀ պատվիրակ՝Դավիթ Միրզոյանը 4,5միավոորվ զբաղեցնում է 5-րդհորիզնոկանը:

Աղջիկների մրցաշարին մասնակցող Հայաստանի պատվիրակներից առայժմ լավագույն արդյունք ունի Մ10 խմբում 4,5 միավոր վաստակած Հասմիկ Քոչինյանն,ով ընթանում է 7-րդ տեղում:Այս խմբում հանդես եկող ռուսաստանցի Եվա Ստեփանյան հաջող մեկնարկից ու 4անընդմեջ հաղթանակրերից հետո վերջին 2տուրերում միայն կես միավոր է կարողացել վաստակել ու հիմա զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:

Սփյուքահայ շախմատիստներից առավել հաջողը շարունակում են հանդես են գալ աղջիկների Մ16 տարեկանների խմբում ելույթ ունեցող Հոլանդիայի ներկայացուցիչ Աննա –Մայա Ղազարյանը: Նա իր տարիքային խմբում 5,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:Նրան հետապնդում են 5-ական միավոր վաստակած ռուսաստանցի Իրինա Դրոգովոզն ու լեհաստանցի Յուլյա Անտոլակը:

Շվեյցարական մրցակարգով ՝ 9տուրով ընթացող մրցաշարի հաղթողները հայտնի կդառնան սեպտեմբերի 30-ին՝ եզրափակիչ ՝ 9-րդ տուրի ավարտից հետո:

Այսօր մրցաշարում կանցկացվեն 7-րդ տուրի հանդիպումները:

Նույն շարքից