Ֆեյսբուք 

Կառավարության լավատեսության թաքնված գումարելիները

Տիգրանուհի Դավթյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․


Վարչապետ Աբրահամյանն օրերս Ծաղկաձորում երիտասարդ տնտեսագետների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե այս տարի Հայաստանի տնտեսությունը տնտեսական աճ է ունենալու: 

 

Ինչով է պայմանավորված կառավարության ղեկավարի լավատեսությունը և ինչ ռեալ հիմքեր կան դրա համար: Գաղտնիք չէ, որ տնտեսական անկման մասին հիմնականում անկումային կանխատեսումներ են անում արևմտյան փորձագետները՝ վկայակոչելով ռուսական ռուբլու սրընթաց արժեզրկումը և ՌԴ նկատմամբ պատժամիջոցները:



Իրականում, սակայն, նրանց կանխատեսումների հիմքում անզեն աչքով անգամ տեսանելի է Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության կապակցությամբ անթաքույց հանդիմանությունը: Ռուսական ռուբլու կայունացումը, սակայն, կարող է փոխել իրավիճակը և ԵՏՄ շուկան կրկին գրավիչ դարձնել հայ արտադրողների համար: 

 

 

Սակայն սա կառավարության լավատեսության կարևոր բաղադրիչը չէ: Վարչապետի կարծիքով առաջիկա օրերին, երբ հրապարակվեն առաջին եռամսյակի արդյունքները, արդեն իսկ պարզ կլինի, որ մենք կունենանք 2.5-ից 3 տոկոսի հասնող տնտեսական աճ:



Ավելին, կառավարությունում նույնիսկ համոզված են, որ 2015 թվականի երկրորդ կիսամյակում իրականացվող ծրագրերն արդեն հնարավորություն կտան նույնիսկ խոսել տնտեսության զարգացման արդյունքների մասին: Իսկ մինչ այդ, գործադիրում խոստանում են ըմբռնումով մոտենալ քննադատություններին, որովհետև դրանք, կառավարության ղեկավարի խոսքով, «զգոնություն են հաղորդում»:

Նույն շարքից