Ֆեյսբուք 

Ֆոկուսնիկ Սամվել Բալասանյանը

Արման Ալավերդյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր եկամուտների տարեկան հայտարարագրի մեջ ներառել է մի կլորիկ գումար, որը կարող է լինել միայն իր ունեցած այն գումարը, որ ցանկացած պահին կա իր գրպանում: Այսպես, դրամական միջոցները 2014թ-ի սկզբին կազմել են 5 մլն դրամ և 15 հազ. դոլար, տարեվերջին՝ 4 մլն դրամ և 14 հազ. դոլար:



Ստացվում է այնպես, որ Բալասանյանի եկամուտները 2014թ-ի ընթացքում նվազել են, այլ կեպ ասած Արևմուտք-Ռուսաստան առճակատումը և պատժամիջոցները, դոլար-ռուբլի-դրամ տատանումները ազդել են «չոր ու ցամաք աշխատավարձով ապրող» Սամվել Բալասանյանի եկամուտների վրա, և նա մեկ տարվա ընթացքում կորցրել է 1 մլն դրամ և 1000 դոլար: Կարելի է ասել, որ այսպես շարունակվելու դեպքում Գյումրու քաղաքապետը, հնարավոր է 2015թ-ի 1մլն դրամից ավելի կորցնի ու մի օր էլ տոկոսով փող վերցնի:



Հայտարարագիրը հուշում է, որ չնայած լինելով «Գյումրի գարեջուր» ընկերության սեփականատեր, Բալասանյանը աշխատում է վնասով: Եկամուտներ չի ստանում նաև Երևանում, Ջավախքում, Բաթումիում, Մոսկվայում ունեցած իր բիզնեսներից: Բացի այդ հարց է, թե ինչպես է կարողացել սեփականաշնորհել Սև բերդ ամրոցը, որը վերածել է խոշոր զվարճանքի կենտրոնի՝ հյուրանոցներ, ռեստորաններ և այլն:



Հնարավոր է երկու տարբերակ. կամ Սամվել Բալասանյանը չի իմացել, որ հայտարարագրում միայն գրպանի փողը չի նշվում, կամ էլ նա նոր բիզնես ֆորմուլա է մշակել, ըստ որի` ինչքան աճում են եկամուտներդ, այդքան նվազում են հայտարարագրում նշված եկամուտներդ:



Պատահական չէ, որ Բալասանյանը մանկավարժ-մաթեմատիկոս է, նա ներկայացնում է X-ը Y-ի փոխարեն և ստանում երկու հայտնիով անհավասարում:

Նույն շարքից